12/31/2025

Ավտովթար Գորիս-Երեւան ավտոճանապարհին․ «Տոյոտան» շրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Գորիս-Երեւան ավտոճանապարհին․ «Տոյոտան» շրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Գ., 1965 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Գ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: