12/31/2025

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

Արդեն երեք շաբաթ է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն հարակից տարածքում բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում: 

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է սալիկապատել եկեղեցու դիմացի հատվածը և կառուցել սանհանգույց: Աշխատանքները պլանավորել են ավարտել մինչև տարեվերջ: 

Հիշեցնենք, որ եկեղեցու տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացումն ընդգրկված է համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և 2018 թվականի համայնքի բյուջեից տրամադրվել է 5 մլն դրամ:

Ծրագիրը շարունակական է:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: