12/31/2025

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները

Արդեն մի քանի օրից՝ նոյեմբերի 5-ին Իրանի նավթային հատվածի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն։

Մինչ այդ, Իրանից նավթի երկու խոշորագույն գնորդները՝ Հնդկաստանը և Չինաստանը դիմադրում են գնումները զրոյի հասցնելու Վաշինգտոնի կոչին։ Նյու Դելին և Պեկինը պնդում են, որ աշխարհում չկան իրանական նավթը փոխարինող նավթի բավարար ծավալներ:

Վաշինգտոնը վերականգնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Չինաստանը, այդուհանդերձ, հայտարարել է, որ կշարունակի իրանական նավթ ներկրել՝ չնայած Միացյալ Նահանգների սպառնալիքին, որ չինական ընկերություններին կարգելվի բիզնես վարել ԱՄՆ-ի տարածքում, եթե նրանք չենթարկվեն պատժամիջոցներին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: