12/31/2025

Գլենդելում դպրոցակաները, այդ թվում՝ հայերը բողոքի ցույց են անում

Գլենդելում դպրոցակաները, այդ թվում՝ հայերը բողոքի ցույց են անում

Գլենդելում, համաձայն դպրոցական շրջանի որոշման, չեղարկվել են դպրոցների ամենամյա մարզական հանդիպումները, որի պատճառով Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի սաները բողոքի ակցիա են կազմակերպել։

Այդ որոշման պատճառ է դարձել հոկտեմբերի սկզբին դպրոցի տարածքում ֆուտբոլային թիմի հայ եւ սեւամորթ, լատինամերիկացի ու այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքը, գրում է foxla.com կայքը։ Դեպքից հետո որոշ աշակերտներ հեռացվել էին դպրոցից։ Հայտնի է, որ ծեծկռտուքին առավելապես հայազգի աշակերտներ էին մասնակցել:

Նշվում է, որ տհաճ միջադեպից հետո դպրոցում չեղարկվել է չորս ֆուտբոլային հանդիպում, որի դեմ եւ բողոքել են դպրոցի սաները։ Ակցիային մասնակցող աշակերտները դպրոցի ադմինիստրատորների ու իրավապահների հսկողության ներքո քայլել են դեպի Գելնդեյլի Միացյալ դպրոցական շրջանի գրասենյակներ:

Միացյալ դպրոցական շրջանից հայտնել են, որ խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ավելի վաղ որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էին, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա հայ աշակերտների (դպրոցում ամենամեծ էթնիկ խումբը) եւ դպրոցի ֆուտբոլի թիմի այլ անդամների միջեւ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: