12/31/2025

Արցախում նշվել է ԱԻՊԾ համակարգի աշխատակցի տոն օր

Արցախում նշվել է ԱԻՊԾ համակարգի աշխատակցի տոն օր

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել ԱՀ ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Միջոցառման սկզբում ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստեղծման պատմությունը, ձեռքբերումները, անելիքներն ու խնդիրները:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ նման առիթները լավ հնարավորություն են՝ գերատեսչության գործունեությանն անդրադառնալու և հետագա անելիքները նախանշելու համար:

ԱԻՊԾ ստորաբաժանումների հանդիսավոր երթից հետո ԱՀ Նախագահը ԱԻՊԾ տնօրենի ուղեկցությամբ հետևել է համակարգի տեխնիկական միջոցների և սարքավորումների ցուցադրությանը, շրջագայել ծառայության տարածքում և ծանոթացել իրականացված լայնածավալ շինարարական ու բարեկարգման աշխատանքներին:

Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ Նախագահի, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի, ԱՀ ՊԲ հրամանատարի, ԱՀ ԱԱԾ տնօրենի, ԱՀ Ոստիկանապետի և ԱՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով:

 

ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: