12/31/2025

Ի՞նչ չի կարելի անել դեղորայքի ու մեքենաների հետ. զգուշացնում է Վարդանյանը

Ի՞նչ չի կարելի անել դեղորայքի ու մեքենաների հետ. զգուշացնում է Վարդանյանը

ՊԵԿ–ի ներկայացուցիչ Վարդան Վարդանյանն ասաց` ինչպես կարելի է խուսափել դեղերի շրջանառության ու մեքենաների ներմուծման կանոնների խախտումից։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դեղորայքի շրջանառության ու մեքենաների ներմուծման հետ կապված բազում խախտումներ է բացահայտում։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` ինչպես կարելի է խուսափել խախտումներից։

Նախ` դեղերը չի կարելի փոստով ուղարկել կամ ստանալ։ Սա կանոն է, որի դեպքում բացառություն չկա։

«Խորհուրդ ենք տալիս այդ մասին զգուշացնել արտասահմանում գտնվող ձեր բարեկամներին ու մտերիմներին` փոստով չուղարկել ու չստանալ ոչ մի դեղորայք», – ավելացրեց Վարդանյանը։

Այս կանոնն անհրաժեշտ է դեղորայքի շրջանառության անվտանգությունն ապահովելու համար, և որ թմրանյութերով «լցոնված» հաբեր չգան Հայաստան։ Այսպես` 2018 թվականի հունվարի–հոկտեմբերին փոստային ծանրոցներում գտել են մոտ 22 կիլոգրամ դեղորայք, այդ թվում` թմրանյութեր պարունակող երեք հազար դեղահաբ։

Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա չի կարելի չմաքսազերծված մեքենաները փոխանցել այլ անձանց։

«Եթե սեփականատերը չի վարում ավտոմեքենան, ապա գոնե պետք է մեքենայում լինի։ Մենք հայտնաբերել ենք բազում դեպքեր, երբ ներկրողը, առանց մեքենան մաքսազերծելու, այն փոխանցել է մեկ ուրիշին», – նշեց ՊԵԿ ներկայացուցիչը։

Մաքսային ծառայությունները շարունակում են ուշադրությամբ հետևել նման դեպքերին։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: