12/31/2025

Դատավորներին զենք կտան, իսկ ոստիկաններն էլ կսովորեցնեն նրանց կրակել

Դատավորներին զենք կտան, իսկ ոստիկաններն էլ կսովորեցնեն նրանց կրակել

Օրենքով դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Վաղը կառավարության նիստում կանդրադառնան դատավորներին զենք տրամադրելու կարգավորումներին։ Սահմանվել է, որ դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են Ոստիկանության կողմից։

Նախատեսվում է դատավորին զենք տրամադրել ՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումի վրա, իսկ զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպելու է Ոստիկանությունը։ Զենք, այդ թվում՝ փամփուշտներ, և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով պետք է հանձնել Ոստիկանություն։ Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: