10/22/2026

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունը կանցկացվեն նոյեմբերի 1-ին:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետությանանկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումհայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելուհետ կապված պատժի դատապարտված   այն անձանց, որոնց նկատմամբ պատիժըպայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,  ազատությունից զրկելուհետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկմանդատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին 2) սույն օրենքն ուժի մեջմտնելու օրվա դրությամբ հղի կանանց 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեքկամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվադրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.5) 60 տարին լրացած անձանց: Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանցվրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունիցզրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետությանպաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված եննրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալհանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրելկամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Նախգծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: