12/31/2025

Ռուզաննա Մուրադյանը զրկվեց պատգամավորական մանդատից. ով է փոխարինելու նրան

Ռուզաննա Մուրադյանը զրկվեց պատգամավորական մանդատից. ով է փոխարինելու նրան

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ հոկտեմբերի 24-ին: Մինչ այս տեղի էր ունեցել մեկ ուշագրավ հանգամանք. նա կողմ էր քվեարկել  ԸՕ-ի փոփոխությունների նախագծին:

ՀՀԿ գրասենյակից ՀԺ-ին փոխանցեցին, որ ՀՀԿ ցուցակում հաջորդը Վահրամ Մկրտչյանն է: Նա նախկինում եղել է ԿԳ նախարարի տեղակալ։

Ի դեպ, ՀԺ-ի լրագրողն այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչու՞ է Մուրադյանը հրաժարվել մանդատից: Բաղդասարյանը հրաժարվել է խոսել այդ թեմայով եւ առաջարկել է հարցերն ուղղել Ռուզաննա Մուրադյանին: Մուրադյանը մեկ շաբաթ է մեր զանգերն անպատասխան է թողնում:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: