ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի 167 մլն 954 հազար դրամ: Այդ մասին որոշումը գործադիրն ընդունեց նոյեմբերի 1-ի նիստում:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են 17 համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:
Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































