12/31/2025

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ՝ 2-ՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ՝ 2-ՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՈՒՄ

Իջեւանում կայացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդությանհարցերի նախարարության կողմից անցկացվողնախազորակոչային եւ զորակոչային տարիքիերիտասարդների հանրապետական ռազմամարզականխաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլը: 

Եզրափակիչ փուլի մրցումներին ներկա են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարիպաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նախարարիպաշտոնակատարի տեղակալ Սարգիս Ավագյանը, ՀՀպաշտպանության նախարարի պաշտոնակատարիտեղակալ Գաբրիել Բալայանը, հանրապետականզինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար հյուրեր:Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի հանրակրթական դպրոցների ավելի քան100 աշակերտներ ուժերն են չափել նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոցուսապարկով եւ պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից,կրոսավազք (1000 մ), հրաձգություն եւ ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձեւերում: 

 

Ինքնաձիգով հրաձգություն վարժությունում հաղթող է դարձել Սյունիքի մարզից Մհեր Շահնազարյանը: Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղն է գրավել Տավուշի մարզը, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը: 
Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով եւպատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել ենշնորհակալագրերի եւ հավաստագրերի:

 ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: