01/01/2026

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 1-ին Կապանի համայնքապետարանում երրորդ անգամ քննարկվեց «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությանը 27.11.2012թ. տրված N ԼՎ-183 լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում 2007թ. տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման միջոցառումների ծրագրի իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը:

Փլուզումը տեղի է ունեցել 2007 թվականի ամռանը՝ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի լրահետախուզման երկրաբանական աշխատանքներ իրականացնող ուղղաթիռի կայանման հրապարակի հարևանությամբ: Հետազոտական աշխատանքների արդյունքում հիմնավորվել է, որ փլուզումը տեղի է ունեցել հիմնականում ոռոգման և խմելու ջրերը մշակված տարածություն ներթափանցելու և պաշտպանիչ բնամասը ողողելու հետևանքով:

Ծրագրի բնապահպանական մասի համակարգող Տարոն Նավասարդյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով՝ դատարկ ապարների տեղակայման միջոցով առաջացած դատարկության վերացում և հողի բերրի շերտի տեղակայման ու կանաչապատման միջոցով մակերևույթի ռեկուլտիվացում:

Քննարկման ավարտին Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը հիշեցրեց, որ նախորդ երկու հանրային քննարկումների արդյունքում համայնքը տվել է դրական եզրակացություն, քանի որ նախատեսվող աշխատանքները միտված են անվտանգ տեղաշարժի ապահովմանը:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

 
На данном изображении может находиться: 2 человека, люди сидят
 На данном изображении может находиться: 4 человека, люди сидят
 На данном изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении
 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: