01/01/2026

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների առաջին ընդունելությունը կատարեց. դրան մասնակցեց 43 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմելէր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը,  տանիքի վերանորոգման` երկու, գյուղը ոռոգման ջրով ապահովելու խնդրանքով` մեկքաղաքացի:

Դրամական օգնության բոլոր դիմումներին  դրական լուծում է տրվել:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները հաշվառվել են եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են տանիքների վերանորոգման եւ գյուղի ոռոգման  ջրի հետ կապված խնդիրների  մասին դիմումները:

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: