01/01/2026

ՔԱՐԱԹԱՓՈՒՄ ԿԱՊԱՆՈՒՄ

ՔԱՐԱԹԱՓՈՒՄ ԿԱՊԱՆՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում մոտ 40 քմ հատվածով. ճանապարհը միակողմանի երթեւեկելի է:

 

Փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը, հեռացրել մանր քարաբեկորները, իսկ խոշոր ժայռաբեկորները (2 հատ մոտ 400 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

syunik.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: