01/01/2026

Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին

Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին

ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին։ 
Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։

«ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմված արձանագրությունը՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ ԿԸՀ-ն այս արձանագրության ու ԸՕ պահանջների հիմքով կազմել է արձանագրություն, ըստ որի որոշում է կայացվել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: