01/01/2026

Մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

Մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

Երևանում մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը:

Բացման արարողությանը համագումարի մասնակիցներին իր ուղերձն է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումներն ունենալու են իրենց գործնական շարունակությունը: Նման միջոցառումներն ապացուցում են, որ այսպիսիք շարունակաբար տեղի են ունենալու նաև Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքացիներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համաժողովների, ինչպես նաև դասընթացների ու որակավորում ստանալ: Արագ ու շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում կարևոր է համահունչ քայլել ժամանակին: Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին ձեր գործունեության ոլորտում: Ժամանակակից աշխարհում հարկավոր է անընդհատ տեղեկացված լինել, չդադարել սովորել: Յուրաքանչյուր գիտելիքահեն միջոցառում հնարավորություն է ընձեռում մեկ աստիճան բարձրանալ մասնագիտական սանդղակում»,- նշված է նախագահի ուղերձում:

Համաժողովի նպատակն է նախագծերի կառավարման մասնագետների շրջանում փորձիփոխանակումըինչպես նաև հիանալի միջավայր է կապերի հաստատման ու բարձրաստիճանհայ և օտարազգի պաշտոնյաների շփման համար։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: