01/01/2026

Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև գործել հանուն դրա. Արմեն Սարգսյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակին

Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև գործել հանուն դրա. Արմեն Սարգսյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակին

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝  տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: 

Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Որպես Հայասատանի Հանրապետության նախագահ չեմ կարծումոր բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների  կարող եմ ուրիշ  որևէմեկի   դատողությունն  ընդունել  լեգիտիմության  կամ  Հայաստանի Սահմանադրության մեկնաբանության մասին:  Որպես Սահմանադրության երաշխավորՀայաստանի ժողովրդի դատին կթողնեմ,  թե   ով է  Հայաստանում լեգիտիմով՝ ոչՍա իմ փոքր մեկնաբանությունն էր»:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝  Հանրապետության նախագահն ասել է.  

«Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասինայլև՝ գործել հանուն դրաԴու կարող եսկիրառել խաղաղության լեզուն՝ այն կարող է լինել ճիշտ կամ սխալսակայնգործողություններն են իրականում ցույց տալիս՝ արդյոք հակված եք խաղաղությանթե՞խաղաղության մասին խոսելը պարզապես խոսքեր ենԿարևոր է գործել հանունխաղաղության»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենքոր ժամանակըհարաբերական հասկացություն էԵթե այն աշխատում է հօգուտ խաղաղությանապա մենքկարող ենք սպասելիսկ եթե աշխատում է պատերազմի օգտինապա այն շատ կարճ է։ Եսխորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիանև թեորքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում էոր այստեղ կուտակվում էմեծ ռազմական ներուժԵթե ուշադրություն դարձնեք դրանկտեսնեքոր ժամանակը չիգործում հօգուտ խաղաղությանԿա՞ հավանականությունոր կլինի շղթայական ռեակցիա՝այոՄենք պետք է սկսենք ոչ միայն խոսելայլև գործել խաղաղության ժամանակՀայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»: 

Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկանԵթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով,-ասել է նախագահ Սարգսյանը:  
 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: