01/01/2026

Փլուզում Վաղատուր գյուղի տներից մեկում. կան տուժածներ

Փլուզում Վաղատուր գյուղի տներից մեկում. կան տուժածներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տան միջնապատը փլուզվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրը (մոտ 6 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով Մ. Ա.-ն (ծնված 1966 թ.) և Մ. Կ.-ն (ծնված 1992 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Կ.-ին՝ միջին ծանրության: 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: