01/01/2026

Պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019թ.-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Առհասարակ մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն ՝ սկսած ընթացիկներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով: Այս պահին աշխատում ենք ավտոպարկի կրճատման ուղղությամբ: Շուտով կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, ըստ դրա պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կկրճատվի»,-ասաց Աղաջանյանը:

Նրա վստահեցմամբ՝ նման կրճատումը, սակայն, չի նշանակում,  որ իրենք չեն մտածում աշխատող մարդկանց, մասնավորապես՝ վարորդների մասին: Աշխատանքային խումբն աշխատում է հնարավորիս քիչ վնաս տալով վարորդերին, այդ հարցին լուծում տալ:

Աղաջանյանը նշեց նաև, որ, եթե կառավարությունը գնա կտրուկ քայլերի և միաժամանակ բոլոր ոլորտներում կրճատում  անի, սոցիալական հետևանքներ կլինեն: «Հաշվարկներ այս պահին դեռ չկան, սակայն նոր կառավարության գործելաոճը միտված է լինելու պետական համակարգն օպտիմալացնելուն»,-եզրափակեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: