01/01/2026

ՔՊ-ն հանցավոր միավորում չէ, որ նրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

ՔՊ-ն հանցավոր միավորում չէ, որ նրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

«Ժառանգությունը» լքած և ՔՊ-ին միացած Դավիթ Սանասարյանին զայրացնում են նրանք, ովքեր ժամանակին «ՀՀԿ-ի թուրն էին պաչում», և հիմա մեղադրում են իրեն ճամբարը փոխելու համար: Նա այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի։

Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, և մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին:

ՔՊ-ում են հիմնականում մեր  ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն։

Ես քննադատությունից չեմ վախենում, բայց զայրացնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի թուրը պաչել են փակ տարածքներում ու էսօր ինձ մեղադրում են ճամբարափոխության մեջ։ Նոր՝ քաղաքացու իշխանության ճամբարը ստեղծելու հիմքերում մեղմ ասած կանգնած եմ եղել, հիմա շարունակում եմ ծառայել քաղաքացու ճամբարին, անում եմ ու անելու եմ դա մեծ նվիրումով ու ես իմ տեղում եմ։

Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ, ծառայել, ծառայում եմ ու ծառայելու եմ միմիայն Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Սանասարյանը։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: