01/01/2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է. Коммерсантъ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է. Коммерсантъ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում, քննարկում են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը, գրում է Коммерсантъ-ը:

«Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ տեղը թափուր է դարձել»,-ասված է հոդվածում։  

Նշվում է, որ դիվանագիտական աղբյուրները  կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող 3 տարիների համար կլինի հենց Բելառուսի ներկայացուցիչը: 

Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱԿՊ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:  Նիստին Հայաստանը կներկայաացնի վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ  Փաշինյանը:

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվեցին նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիովը:

Առավել հավանական թեկնածու գլխավոր քարտուղարի պաշտոնում  Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասն է, նշվում է հոդվածում։

54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015 թվականից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը եւ լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին՝ նա ի պաշտոնե ներառված է ՀԱՊԿ անվտագության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կազմում։ 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: