01/01/2026

Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Ռոուհանի

Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Ռոուհանի

Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Նոյեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Ամերիկան ցանկանում Էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը…, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը: Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:

Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: