01/01/2026

Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում

Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով կոչ արեց աշակերտներին  ակտիվորեն ներգրավվել  գործընթացում:

«Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է, և շատ կարևոր է, որ մեր աշակերտները գրագետ լինեն, և մեր ցանկությունն է, որ մեդիա-գրագիտությունը դասավանդվի հենց դպրոցից»,-նշեց նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիա-գրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: