01/01/2026

Նոր խանութ-սրահ Կապանում

Նոր խանութ-սրահ Կապանում

Մարզկենտրոնի բնակիչներն իրենց տներում նորոգման աշխատանքներ կատարելու, անհրաժեշտ ջերմություն ապահովելու համար որոշ նյութեր ու պարագաներ ձեռք բերելու  նպատակով այլեւս մայրաքաղաք չեն հասնի: Հոկտեմբերի 17-ից Կապանի Ռոմանոս Մելիքյան 6 հասցեում շահագործման հանձնված երկհարկանի կառույցում (սեփականատեր՝ Վլադիկ Առաքելյան) գործում է «Իմպէքս գրուպ» սահմանափակ պատասխանատվության ընկերության մեջ մտնող «ԻԴԵԱԼ» խանութների ցանցի մասնաճյուղը, որ մասնագիտացված է շինապրանքների իրացմամբ:

- Տասը տարվա պայմանավորվածություն ունենք «Իմպէքս գրուպ»-ի հետ, որ այստեղ մայրաքաղաքային գներով վաճառվի ապրանքները, մարզկենտրոնի բնակիչներն ավելորդ ֆինանսներ եւ միջոցներ չծախսեն դրսից բերելու համար,- ասում է Վլադիկ Առաքելյանը:

«ԻԴԵԱԼ» նորաբաց խանութում առեւտուրն ավելի աշխույժ է լինում շաբաթ եւ կիրակի օրերին, գնորդներին առաջարկվում է մեծավ մասամբ արտասահմանյան արտադրության պաստառներ, սալիկներ, զուգարանակոնքեր, լվացարաններ, լամինատե հատակ, էլեկտրական աքսեսուարներ, դռներ, հիդրավլիկ վանաներ: Գործում է գների զեղչերի ճկուն համակարգ: Հիդրավլիկ վանաներ գնելիս, օրինակ, ակցիա է գործում, եթե գնում եք մեկը, գումարային զեղչ է հասնում կամ հիդրովաննայի գնի 50 տոկոսի չափով հաճախորդը կարող է ապրանք ձեռք բերել: Եթե գնված ապրանքները գերազանցում է 50 հազար դրամը, փոխադրումը կատարվում է անվճար:

Սրահի մենեջերներ Սաթինե Գասպարյանն ու Արմեն Ղազարյանը գնորդներին անհրաժեշտ բացատրություններ են տալիս:

Հենրիկ Հովհաննիսյանն Արծվանիկից է եկել. «Ծորակ է պետք, չգիտեմ՝ որը վերցնեմ,- ասում է ավելացնում,- համ էլ նոր բացված խանութ է՝ տեսնեմ ինչ կա»:

Վերահաս ցրտերը մարդկանց ստիպել են իրենց բնակարաններում անհրաժեշտ ջերմություն ապահովելու մասին:Արթուր Սահակյանը բնակարանի համար գազի կաթսա է ցանկանում ձեռք բերել, սրահի մենեջերից անհրաժեշտ տեղեկություններ է ստանում, հետո գործարք է կնքվում՝ ըստ որի կաթսան խանութի միջոցներով պիտի տեղադրվի: Տվյալ դեպքում գնորդը գոհ է հեռանում խանութից:

«ԻԴԵԱԼ»-ում առայժմ չորս հոգի է աշխատում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: