03/28/2026

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱՐՎԵՑ ՉԿԱՅԱՑԱԾ

 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱՐՎԵՑ ՉԿԱՅԱՑԱԾ

Նոյեմբերի 5-ին Կապանի համայնքապետարանում նախատեսված էր անցկացնել հանրային քննարկում՝ «ԱԳԱՊԵ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

Նշված հայտի առաջին հանրային քննարկումը կայացել էր 2018 թվականի հունվարի 11-ին, իսկ մայիսի 22-ին նախատեսված 2-րդ հանրային քննարկումը չէր կայացել՝ բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի պատճառով:

Այս անգամ ևս բնակիչները փակեցին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը՝ հանրային քննարկումը չեղյալ համարելու պահանջով: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հորդորեց բնակիչներին բացել դուռը և դահլիճում քննարկում ունենալ. լսել և՛ ընկերության, և՛ բնակիչների տեսակետները տվյալ հարցի վերաբերյալ, որը սակայն հանրային քննարկում չի համարվի: 

Մոտ երկու ժամ քննարկումից հետո որոշվեց նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը հետաձգել, հաջորդ հանրային քննարկմանը հրավիրել նաև համայնքի ավագանու անդամներին և շահագրգիռ այլ անձանց:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: