01/01/2026

Գագիկ Սուրենյանն «իսպանական ձյուն է» խոստանում հայաստանցիներին

Գագիկ Սուրենյանն «իսպանական ձյուն է» խոստանում հայաստանցիներին

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը ձնառատ լուսանկար է հրապարակել սոցցանցում։

Հայաստանն այս տարի, ամենայն հավանականությամբ, ձյան պակաս չի զգա։ Նման ենթադրություն կարելի է անել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումից։

Նա մի լուսանկար է հրապարակել իր էջում և գրել. «Այս տարի մենք էլ կունենանք նման բնապատկերներ։ Իսպանիա, Արագոն համայնք, 05․11․2018»։

Նշենք, որ օդերևութաբանները ձմեռվա վերաբերյալ կանխատեսումները դեռ չեն ներկայացրել։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: