01/01/2026

Ողբերգական ավտովթար Երևանում. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար Երևանում. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ավտոմեքենան բախվել է ճաղավանդակներին և մի քանի պտույտ շրջվել։

 Երևան-Երասխավան ավտոճանապարհին`Նորագավիթի «գայի պոստի» մոտ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 01:50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա:

Վթարի հետևանքով տեղում մահացել են 3 մարդ, իսկ 1–ը` հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ու ոստիկանները տղամարդկանց դիակները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: