01/01/2026

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի ցուցակով

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի ցուցակով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ցոլակյանը:  

«Այո, մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մասնակցելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ առաջարկը ստացել է ՔՊ-ից: Ցոլակյանը մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով:

Նա դեռ հստակ չի որոշել խորհրդարան անցնելու դեպքում խորհրդարան կմտնի՞, թե ոչ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: