03/28/2026

Արցախի ՊԲ-ում մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

 Արցախի ՊԲ-ում մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ և կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է «կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը»:

Չորս փուլով անցկացվող զորախաղերի ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: