01/01/2026

Եվրոպան պետք Է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից. Մակրոն

Եվրոպան պետք Է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Այդ մասին, նա նոյեմբերի 6-ին պատմել Է Europe1 ռադիոկայանի եթերում: «Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, տեսնում եմ, որ այն ավելի ու ավելի տարանջատ Է դառնում:

Նայեք աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, եւ կտեսնեք ավտորիտար տերություններ, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են գործում եւ վերազինվում են՝ գտնվելով Եվրոպայի սահմանամերձ շրջաններում: Մեզ հարվածներ են հասցնում կիբեռտարածությունում եւ միջամտում են մեր ժողովրդավարական կյանքին: Մենք պետք Է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ ԱՄՆ-ից»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նաեւ նշել Է, որ Եվրոպան կարիք ունի ստեղծելու սեփական միասնական զինված ուժեր:

«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե որոշում չընդունենք՝ ստեղծել հիրավի համաեվրոպական բանակ: Դա անհրաժեշտ Է Ռուսաստանի դեմ հանդիման, որը գտնվում Է մեր սահմանների մոտ, եւ որը կարող Է գործել սպառնալից,-ասել Է նախագահը:-Մենք պետք Է ունենանք այնպիսի Եվրոպա, որն ավելի մեծ չափով ընչունակ կլինի պաշտպանվել ինքնուրույնաբար՝ կախված չլինելով բացառապես ԱՄՆ-ից, կգործի ավելի ինքնիշխան կերպով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: