01/01/2026

Այսօր Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

Այսօր Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին` Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա), սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում և Եսայան վարժարանում: Նա մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին:

Եզակի ունակությունների շնորհիվ` նա ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն:  Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, ով նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում` մարմնավորելով Ռուստամին, Պեպոյին, Հակոբյանին` «Զանգեզուր»,- ֆիլմում, Դավիթ Բեկին, Էլիզբարովին` «Պատվի համար»,-ում և Վարունցին` «Առաջին սիրո երգը» ֆիլմում:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: