01/01/2026

Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ զորամասերում քարոզչության փորձ անողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ

Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ զորամասերում քարոզչության փորձ անողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը  նախընտրական շրջանում զորամասերում քարոզչությունը բացառելու և զինվորի քվեարկության վրա որևէ ազդեցություն բացառելու նպատակով հաղորդագրություն է ուղարկել բոլոր զորամասերի հրամանատարներին:

Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Օրենսդրական փոփոխությունների ժամանակ մենք առաջարկելու ենք, որ զինծառայողները թեկնածուների, կուսակցությունների մասին տեղեկությունները ստանան հեռուստաքարոզչությամբ նախատեսված ժամանակում: Թեկնածուների մուտքը զորամասեր, քարոզչությունը զորամասորում օրենքով արգելված է: Զինվորների քվեարկության վրա սպաների ազդեցության, քարոզչության բացառման նպատակով արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերին,  բոլոր հրամանատարներին՝ հիշեցնելու իրենց պարտականությունները, օրենքի դրույթները, թե ինչ կարող են անել, ինչը՝ ոչ»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց, որ բոլորին նախազգուշացրել են,  որ օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ՝ ընդգրկվելու քարոզչական գործընթացներում:  Զինվորների քվեարկությունը կկազմակերպվի նույն ձևաչափով, ինչ նախորդ անգամներին: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: