01/01/2026

Կապան-Քաջարան ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են

Կապան-Քաջարան ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել էր:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: