01/01/2026

Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում. նրա վերջին ցանկությունն է

Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում. նրա վերջին ցանկությունն է

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին ասացին, որ իրենք նման առաջարկ ունեն: Յուրի Վարդանյանի օգնական Կարո Օհանյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դա եղել է լեգենդար ծանրորդի վերջին ցանկությունը:

«Ես ինքս սպորտի նախարարի միջոցով դիմել եմ վարչապետին, որպեսզի ի կատար ածվի իր վերջին ցանկությունը՝ հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում»,- ասաց նա:

Նա նաեւ հայտնեց, որ հոգեհանգստի արարողություն է լինելու նաեւ ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական եկեղեցիներից մեկում: Դա լինելու է Երեւանի ժամանակով՝ առաջիկա հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 7-ին, Գլենդելում՝ չորեքշաբթի երեկոյան 7-ին:

Ըստ Կարո Օհանյանի՝ ընտանիքը ցանկանում է, որ մինչեւ Երեւանում կայանալիք հոգեհանգստի արարողությունը հոգեհանգստի արարողություն լինի նաեւ Գյումրիում՝ ծանրորդի ծննդավայրում: Նախնական տվյալներով՝ Երեւանի հրաժեշտի արարողությունն էլ հնարավոր է՝ լինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս ծրագրերի, ինչպես նաեւ ամսաթվերի վերաբերյալ հստակ տեղեկություններ կլինեն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Նիստը դեռ չի կայացել, քանի որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը հանձնաժողովի նախագահն է, երկրում չէ:

Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկան հսակում: 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: