01/01/2026

Համաներմամբ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ

Համաներմամբ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ: 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16,  «Արթիկ» ՔԿՀ - ից՝ 18, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 32, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 10-ը, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 23, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 19, «Սևան» ՔԿՀ-ից՝ 63, «Կոշ» ՔԿՀ -ից՝ 27 եւ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: