01/01/2026

Արցախում 18-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում

Արցախում 18-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08:25-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: