01/01/2026

Մնացական Բիչախչյանը համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ է արել հաշվառվելու համար ներկայանալ անձնագրային ծառայություն

Մնացական Բիչախչյանը համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ է արել հաշվառվելու համար ներկայանալ անձնագրային ծառայություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քվեարկությանը մասնակցելու իրավունքը պետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում»,- գրել է նա:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: