01/01/2026

Սյունիքում ВАЗ 2103-ը բախվել է էլեկտրասյանը. 5 վիրավորներից 4-ը Մեղրու բժշկական կենտրոնի բուժքույրեր են

Սյունիքում ВАЗ 2103-ը բախվել է էլեկտրասյանը. 5 վիրավորներից 4-ը Մեղրու բժշկական կենտրոնի բուժքույրեր են

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ժամը 11:15–ի սահմաններում Ագարակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Մանվել Վարդանյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 35 CT 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 382-րդ կ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ կողնակ և բախվել էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ. Վարդանյանն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 54-ամյա Մարետա Օհանջանյանը, 56-ամյա Արուս Մարգարյանը, 52-ամյա Վարդուշ Մկրտչյանը և 45-ամյա Շուշաննա Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բացի վարորդից բոլոր վիրավոր ուղևորները աշխատում են Մեղրու տարածքային բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույրեր: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: