01/01/2026

Սուրեն Քրմոյանի համոզմամբ՝ Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու Կառավարությունը

Սուրեն Քրմոյանի համոզմամբ՝ Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու Կառավարությունը

Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ.  քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի վերածելու և դրա հիման վրա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համապատասխան գործիքակազմ»,- ասել է Սուրեն Քրմոյանը և հավելել, որ այդ գործիքակազմը կարող են լինել քաղհասարակության ավելի լայն ներառումը բարեփոխումներում, ինչպես նաև ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորումը:

«Դա հնարավորություն կտա ապահովել սեփականության զգացումը իրականացված բարեփոխումների նկատմամբ: Արդյունքում այդ բարեփոխումների համակատարողները կլինեն թե՛ հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, թե՛ Կառավարությունը»,- եզրափակել է արդարադատության նախարարի տեղակալը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: