01/01/2026

«ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԿ-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ԿԱՊԱՆՈՒՄ

 «ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԿ-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբերի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու համայնքի ավագանու անդամները ներկա գտնվեցին «Երազանքի հետքերով» կրթական հասարակական կազմակերպության բարեգործական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև կազմակերպությանն անդամագրված՝ անապահով ընտանիքների և հատուկ խնամքի կարիք ունեցող 14 երեխա:
Համերգն սկսվեց Կապանի թիվ 6 դպրոցի աշակերտ Սամվել Բաբայանի ասմունքով,իրենց կատարումներով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի երգիչներն ու ՀԿ-ի անդամները: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց հանգանակություն, որին մասնակցեց նաև համայնքի ղեկավար Գ. Փարսյանը:
Հանգանակված գումարով անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն ձմեռային տաք հագուստ և ամանորյա նվերներ:
Տեղեկացնենք նաև, որ 2018 թվականի օգոստոսին «Երազանքի հետքերով» հասարակական կազմակերպությունը Կապան համայնքի Արծվանիկ գյուղի սոցիալապես անապահով 7 երեխաների տրամադրել է պայուսակներ և գրենական պիտույքներ:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

 
На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди сидят
 
На данном изображении может находиться: ночь и текст
 
На данном изображении может находиться: 1 человек, на сцене
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: