01/01/2026

Համաներմամբ ազատ արձակվեց նաև Հրաչյա Հարությունյանը

Համաներմամբ ազատ արձակվեց նաև Հրաչյա Հարությունյանը

Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյան համաներմամբ ազատ է արձակվել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանը։

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հազիվ պրծանք։ Վերջին թղթերն եմ ստորագրում ու դուրս գամ»,– ասել է նա։

 

Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017 թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան պատժի մնացած մասը կրելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: