01/01/2026

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197. CNN

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197. CNN

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Այս կանխատեսմամբ հանդես Է եկել CNN հեռուստաալիքը՝ նշելով, որ թվային գերակշռությունը դեմոկրատների համար կարող Է ապահովել Կալիֆոռնիան, որտեղից Ներկայացուցիչների պալատում 53 կոնգրեսական Է ընտրվում:

Այն դեպքում, եթե այս կանխատեսումները հաստատվեն, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնն, ինչպես նաեւ կգլխավորեն բոլոր կոմիտեները:

Ըստ որում CNN-ի, NBC-ի եւ Fox News-ի կանխատեսումների տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը պահպանել Է մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ Է տարել Տեխասի նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել Է Սենատի նկատմամբ վերահսկողությունը:

Հեռուստաալիքը ճշտում Է, որ Թենեսիում, Ինդիանայում եւ Հյուսիսային Դակոտայում քվեարկության արդյունքների հայտարարվելուց հետո, որտեղ հաղթել են հանրապետականների թեկնածուները, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել Է Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու շանսերը: Ստույգ տվյալներ այն տեղերի քանակի մասին, որոնք յուրաքանչյուր կուսակցություն կունենա Սենատում, առայժմ չեն բերվում, քանի որ որոշ նահանգներում շարունակվում Է ձայների հաշվարկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: