01/01/2026

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ընտրողների 44 տոկոսը. CNN

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ընտրողների 44 տոկոսը. CNN

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս: Այդ մասին վկայում են CNN հեռուստաընկերության կողմից այն ընտրողների հարցման տվյալները, որոնք քվեարկել են ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:

Թրամփին վստահաբար աջակցում Է հարցվածների 31 տոկոսը այն դեպքում, երբ 47 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս նրա գործունեությանը: Հարցման մասնակիցների երկու երրորդը հայտարարել Է, որ քվեարկելիս իր որոշման վրա ազդել Է վերաբերմունքը Թրամփի քաղաքականության նկատմամբ: Միեւնույն ժամանակ տասը հարցվածներից յոթը գոհունակություն են հայտնել տնտեսական իրադրության կապակցությամբ եւ հայտարարել են, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին երկու տարվա ընթացքում բարելավվել Է:

Տասը հարցվածներից չորսը որպես կարեւորագույն խնդիր են նշել առողջապահությունը, իսկ տասից յոթը գտնում են, որ առողջապահությունը բարեփոխման կարիք ունի: Յուրաքանչյուր տասը հարցվածներից երկուսը որպես կարեւորագույն խնդիր են նշել ներգաղթը, իսկ յուրաքանչյուր տասներորդը՝ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Հարցման յուրաքանչյուր վեցերորդ մասնակիցը հայտարարել Է, որ առաջին անգամ Է մասնակցում միջանկյալ ընտրություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: