01/01/2026

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ղազախստան

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ղազախստան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:

Ըստ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության, Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ այսօր Աստանա է մեկնել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: