01/01/2026

Նոյեմբերի 7-ին ժամը 13-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ

Նոյեմբերի 7-ին ժամը 13-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ

Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, այսօր ժամը 13-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի։

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումհայտարարելու մասին օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6.5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը:

azatutyum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: