01/01/2026

Հայտնի են Գորիս–Կուբաթլի ճանապարհին մահացած զինվորների անունները

Հայտնի են Գորիս–Կուբաթլի ճանապարհին մահացած զինվորների անունները

Բեռնատարի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները հրապարակել է Արծրուն Հովհաննիսյանը։

Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հրապարակել նրանց անունները.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ,
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ,
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ,
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ։

Նա նշել է, որ կան նաև վիրավորներ, նրանց մասին լրացուցիչ կհայտնեն:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: