01/01/2026

ՊՆ բեռնատարի շրջվելու հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ

ՊՆ բեռնատարի շրջվելու հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ

Գորիս-Սանասար (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-գրել է նա:

Վթարի արդյունքում մահացել է չորս զինվոր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: