01/01/2026

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին

Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոցը կմիացվի Լիճքի միջնակարգ դպրոցին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Տաշտունի հիմնական դպրոցը կվերակազմակերպվի` միացվելով մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

Դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարաններ չեն կոմպլեկտավորվել՝ աշակերտներ չլինելու պատճառով: Որոշման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կխնայվի 19 մլն դրամ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: