01/01/2026

Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Խաչատուրովն արդեն մի քանի օր է` Հայաստանում է։

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ից Հայաստանում է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ամսի 2-ին, երբ երեկոյան հրապարակվեց ազատելու որոշումը, նա միանգամից իրականացրել է պարտականությունների հանձնումը և ամսի 4-ից Հայաստանում է։ Վրաստանի Հանրապետություն է այցելել ` ծնողների շիրմաքարին, միջոցառում ուներ Մոսկվայում, մասնակցել է և այնտեղից միանգամից վերադարձել Հայաստան»,– ասաց Պողոսյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ այս պահը Խաչատուրովի հետ քննչական գործողություն չի իրականացվել։

«Քրեական գործի ընթացքից է կախված` գործողություններ կիրականացվեն, թե ոչ, բայց քննչական մարմիններից որևէ զանգ չի եղել։ Խուսափելու և թաքնվելու խնդիր չկար, մինչ այդ էլ կարող էին կանչել։ Դրա հետ կապված որևէ խոչընդոտ չկար»,– ասաց Պողոսյանը։

 

armeniasputnik.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: