01/01/2026

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

 Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:

Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափում ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ: 

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: